Քաղաքական

Քաշքշուկ ԱԺ-ում. պատգամավորները հայտարարեցին ԱԺ ամբիոնից չհեռանալու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաշքշուկ ԱԺ-ում. պատգամավորները հայտարարեցին ԱԺ ամբիոնից չհեռանալու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ելույթից հետո հայտարարեց, որ, որպես քաղաքական ակցիա և ի նշան բողոքի, չի իջնելու ԱԺ ամբիոնից․ «Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն՝ ընդհանրապես»,- ասաց նա՝ պատգամավոր գործընկերներին ևս հրավիրելով ամբիոնի մոտ։

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից մի քանի պատգամավոր մոտեցան ամբիոնին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց ազատել ամբիոնը. «Այս ամենի իմաստը ո՞րն է. որ անվտանգությունը գա՞, Ձեզ ուղեկցի դո՞ւրս, որ լուսանկար լինի՞: Սահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Ձեր արածը ո՞նց եք բացատրելու, Դուք էլ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն եք»:

Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և հայտարարեց ընդմիջում։

Անվտանգության աշխատակիցները ամբիոնի մոտից հեռացրին ընդդիմադիր պատգամավորներին։ ԱԺ նիստը վերսկսվել է։ 

«Այսպես ասած՝ ակցիա էին իրականացնում, իսկ իրականում խոչընդոտում էին սահմանադրական գործընթացն ԱԺ-ում։ Նրանց հայտարարվում է նկատողություն, ինչպես նաև նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու և ելույթ ունենալու իրավունքից»,- ընդմիջումից վերադառնալով ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․ «Այն պատգամավորները, որոնք չեն մասնակցել այս ամենին, բնականաբար, կվերադառնան և կշարունակեն իրականացնել օրենքով նախատեսված իրենց լիազորությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական