Քաղաքական

«Ես էլ եմ այդ սխալը գործել, որ իրականության հետ չենք առերեսվել». վարչապետ

«Ես էլ եմ այդ սխալը գործել, որ իրականության հետ չենք առերեսվել». վարչապետ

Հայաստանը համաձա՞յն է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե այդ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ենթադրում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նախօրեին ԱԺ-ում իր հայտարարությունները. «Ես հստակ արձանագրել եմ, որ 2007թ. մադրիդյան սկզբունքների արձանագրումը, ինքնորոշման իրավունքի սկզբունքները դրված են այնպես, որ ՀՀ-ն ճանաչել է ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի մաս։ Էդ ա պրոբլեմը։ Եվ ես ասում էի, որ, չառերեսվելով այդ իրականության հետ, զուգահեռ, ցանկալի իրականություն էինք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղաքական իրականության հետ կապ չի ունեցել։ Ես ասում եմ՝ այս իրադրության հետ պետք է առերեսվենք»։

Նա հիշեցրել է, որ ընդդիմությանը կոչ է արել քննադատել հենց սրա համար. «Դուք էլ եք այդ սխալը գործել, ես էլ եմ գործել, որ այդ իրականության հետ չենք առերեսվել»։

Նա հիշեցրել է, որ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցվել է մի բան, բայց տեսախցիկների առջև ուրիշ բան է խոսվել. «Ես փորձել եմ անել այնպես, որ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը։ էդ եմ փորձում անել, և դա շատ ցավոտ, բարդ պրոցես է»։

Վարչապետն Ալիևի հայտարարությունների մասին խոսելիս նաև նշել է, թե Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը. «Ադրբեջանի սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները։ Հայկական կողմը հանգիստ, քաղաքական հավասարակշռված գնահատականներով առաջ է գնալու»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական