Քաղաքական

«Հույս ունենք, որ Տեղ համայնքում մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի». վարչապետ

«Հույս ունենք, որ Տեղ համայնքում մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ «Փորձը ցույց է տալիս, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, որոշակի արդյունքներ կարող են լինել։ Հույս ունենք, որ Տեղ համայնքում մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի»,- ասել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ իր հայտարարության ժամանակ Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այն դարձել է 3.6 կմ. «Սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանակետերը ճշգրտել են, և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական