Քաղաքական

Հիանալի է տեսնել Վաշինգտոնի իմ հայ գործընկերոջը՝ Լիլիթ Մակունցին. ԱՄՆ դեսպան

«Հիանալի է տեսնել Վաշինգտոնի իմ հայ գործընկերոջը՝ Լիլիթ Մակունցին, այստեղ՝ Երևանում։ Համատեղ աշխատանք՝ խորացնելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները»,- այս մասին իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և համատեղ լուսանկար հրապարակել։ 

Հիշեցնենք, որ Մակունցը Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալ Էրիկա Օլսոնի պատվիրակության հետ և մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպմանը։