ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարակուսանք է հայտնել ընդդիմադիրների այսօրվա ակցիայի կապակցությամբ․ «Արդեն մեկ շաբաթ է՝ ԱԺ-ն ընդդիմադիր թևի հետ ոնց որ լավ գնում էր, բայց ոնց որ աչքով տվեցին, ու հոգեմետ վիճակ առաջացավ։ Էնքան խոսեցին հոգեմետ դեղերի մասին, հոգեմետ վիճակ առաջացավ, ու պարզ չի՝ ինչու»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ընդդիմադիրները կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ակտիվ հարցեր էին տալիս. «Բայց ինչ-որ մարդիկ ստվերում բավարարված չէին այս ընթացքից։ Ի սկզբանե ասել էին խրամատների մասին, քոքերի մասին․․․ Այս ընթացքը ոչ մեկին ձեռք չի տալիս, որովհետև սա մեզ հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում»։