Քաղաքական

«Վարչապետն ինչ ասել է, դրա տակ ստորագրում եմ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ Սիմոնյանը նշել է, որ վարչապետի ամեն ասածի տակ ստորագրում է․ «Բառացի, ամեն ասածի տակ ստորագրում եմ։ Ես գիտեմ՝ ինչ է ասվել, ինչի համար, և ամբողջությամբ սատարում եմ։ Մեր թիմում չկա գեթ մեկ մարդ, որի հետ ես խոսակցություն եմ ունեցել, ու ասել է, թե վարչապետի ասածները տարօրինակ էին, նոր էին կամ անհասկանալի»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություներին, թե Ղարաբաղի հայերը կամ պետք է ընդունեն իրենց երկրի քաղաքացիություն, կամ լքեն այդ տարածքը, Սիմոնյանն ասել է. «Եվս մեկ անգամ աշխարհին ագրեսիվորեն ի ցույց դրեց հայատյացությունը, կառավարման ձևի, ոչ ազատ երկիր լինելու հետևանքները, որպես միջազգային գործընկեր՝ բանակցելու, աշխատելու ոճը։ Միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ, բոլոր խոսակցությունների ժամանակ այլ իրողություն է»։ 

Նա բացասական և անընդունելի գնահատեց Ալիևի խոսքերը. «Ավելի շատ դրանք ուղղված էին ներքին լսարանին և մեզ ինչ-որ բան պարտադրելու փորձ էր»։