ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե դուրս կգա քաղաքականությունից, եթե հասկանա, որ իշխանությունը տապալել է երկրի անվտանգային համակարգը:
«Հրաժարական կտամ, դուրս կգամ քաղաքականությունից, իսկ իմ, ձեր, ընդդիմադիրների կարծիքի մեջտեղը գոյություն ունի ժողովրդի կարծիք, որը որոշիչ է։ Այն պահից սկսած, երբ իրենք կորոշեն, որ պետք է այլ մարդ ղեկավարի, իրենք կկատարեն իրենց ընտրությունը․ փառք Աստծո, իրենք ունեն ընտրելու հնարավորություն»,- ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Սիմոնյանը պնդում է, որ բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցվել։ Դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել էր խաղաղություն բերել, նա արձագանքեց․ «Մեր իշխանությունը խաղաղություն է բերել, բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում։ Երբ ժողովուրդը մեր աշխատանքից դժգոհ կլինի, մեզ կասեն, և մենք կհեռանանք»: