Քաղաքական

«Ինձ արժի դատել, որ չեմ եկել, ասել՝ այս խաղն ավարտված խաղ է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԼՂ բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին ժամանակին արած հայտարարությունները․ «Ես ասել եմ՝ եկեք հասկանանք՝ մադրիդյան սկզբունքներն ինչ են, այդ սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում։ Ես սրա մասին հրապարակային խոսել եմ, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա է զրոյական կետը, ի՞նչն է բարդ»։

Փաշինյանը խոսել է նաև իր սխալներից. «Ես պետք է այն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ հասել ենք այս կետին, տարբերակ չունենք։ Այ, դրա համար ինձ արժի դատել, որ չեմ եկել, ասել՝ այս խաղն ավարտված խաղ է։ Դա իմ սխալն է։ Եթե ինձ մեղադրում եք, սրանում մեղադրեք։ Ես նեղվում եմ, որ դիպուկ չեք մեղադրում։ Մեղադրեք նրանում, որ պետք է ասեի՝ էս խաղը պրծած է, ինչքան ձգենք, այնքան ծանր հարված ենք ուտելու»։