Երևան

«Հուլիսին Կարեն Դեմիրճյանի արձանը երևի պատրաստ կլինի». Տիգրան Ավինյան

«Հուլիսին Կարեն Դեմիրճյանի արձանը երևի պատրաստ կլինի». Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր, ավագանու նիստում շնորհավորելով ՀՍՍՀ երկարամյա առաջնորդ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց ներկայացնել՝ երբ պատրաստ կլինի պետական գործչի  արձանը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ  այս տարի արձանի աշխատանքները ավարտին հասցված կլինեն։ «Այն հատվածում, որտեղ տեղադրված կլինի Կարեն Դեմիրճյանի արձանը, իրականացվելու են նաև բարեկարգման աշխատանքներ։ Այսօր մի տեսանյութով կհրապարակենք Դեմիրճյանի արձանի հարակից տարածքի բարեկարգման նախագիծը և արձանի տեղադրման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը», - ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս տարվա հուլիսին արձանը, հնարավոր է, պատրաստ կլինի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական