ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնավիրուսի օրերին ենթադրյալ չարաշահումների գործով իրեն դեռ չեն կանչել հարցաքննության. «Ոչ, չեն կանչել, և իմ բարձրացրած հարցերը մնում են ուժի մեջ»։
Թորոսյանը լրագրողի հարցին ի պատասխան ասել է, թե ինքը լավ հարաբերություններ ունի բոլոր թիմակիցների հետ. «Որևէ բան չի եղել, որ հարթվեր»։
Ա․ Թորոսյանի խոսքով՝ իրեն որևէ մեկը չի կարող անհիմն կպչել. «Ինձ ոչ մեկը չի կպել, ոչ էլ կարող են անհիմն կպչել»։