Քաղաքական

«Որ Ադրբեջանը հայտարարում է՝ ԼՂ հարց չկա, ու այն լուծված է, 44-օրյա պատերազմի արդյունքն է»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է, ու ինքը դա չպիտի քննարկի որևէ մեկի հետ. «Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին։ Մեր ընդդիմությունը, փոխանակ ասի՝ այդ ի՞նչ միջանցքի մասին եք խոսում, ասում է՝ խոստացել է, պետք է միջանցք տա, հիմա խոստումը չի կատարում, դրա համար են այս խնդիրները։ Ես կարող եմ ապացուցել, որ չեմ խոստացել նման բան»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե ԼՂ հարցը փակված է, Փաշինյանը նշել է. «Այն, որ Ադրբեջանը հայտարարում է՝ ԼՂ հարց չկա, ու այն լուծված է, 44-օրյա պատերազմի արդյունքն է։ Շատ բարդություններ կան, շատ նրբություններ կան։ Բայց ֆունդամենտալ հարցը փոխադարձ անվստահությունն է, որը ինչ-որ տեղ բնական է, էս ամեն ինչից հետո կա փոխադարձ անվստահություն»: