Քաղաքական

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիլնյուս

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրագույն ղեկավարության հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդես կգա դասախոսությամբ: