Խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի վաղվա ԱԺ արտահերթ նիստին, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրի 2022թ․ կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեցին, որ մասնակցելու են վաղվա նիստին։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ընդդիմադիրները չեն մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։
Հայկ Մագոյան