Քաղաքական

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ:

Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:  Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարևորությունը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական