ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 14-ին մեղադրանք է առաջադրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
«Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ խուլիգանություն ու խուլիգանական դրդումներով մարդու առողջությանը թեթև վնաս պատճառելը»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկմանը Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Ազգային ժողովն էլ 65 կողմ ձայնով համաձայնություն էր տվել Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Հայկ Մագոյան