Քաղաքական

Հայ-թուրքական միջգերատեսչական մասնագիտական խմբերը նախորդ տարի 2 հանդիպում են անցկացրել

Հայ-թուրքական միջգերատեսչական  մասնագիտական խմբերը նախորդ տարի 2 հանդիպում են անցկացրել

«2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում»,- այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցից։

Փաստաթղթում ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված աշխատանքը։

Նշված է, որ նախորդ տարի տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցը, ապա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել է նրանց հանդիպումը։

«ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից հանել է նաև ՀՀ-ի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։

2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ՀՀ և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Այս պայմանավորվածության իրականացման շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 2 երկրների միջգերատեսչական մասնագիտական խմբերի 2 հանդիպում»,- նշված է կառավարության փաստաթղթում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական