Քաղաքական

«Այն, ինչ մերն է, մերն է». Քոչարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային, նշել է, որ ՀՀ զինված ուժերն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը և կանգնեցրել հակառակորդի սադրանքները․ «ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերություններ լինել: Եվ մենք հետամուտ ենք, որ դրանք բացահայտվեն, մեղավորները պատժվեն»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հանձնարարականներ չէին կարող տրված չլինել․ դրանք տրվել են հակառակորդի առաջխաղացումից առաջ:

Անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում ԶՈւ ղեկավար կազմի՝ ԳՇ պետի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը՝ պատգամավորն ասաց, որ  քննարկումը միտված է եղել նման իրավիճակները բացառելուն, ոչ թե մեղավորների գտնելուն․ «ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին․ եթե ԶՈւ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին ու կտեղակայվեին այնտեղ: Հետագայում պետք է ելնենք նրանից, որ ԶՈւ կարողությունները, ուժը, բովանդակությունը պետք է լինեն այն մակարդակի վրա, որ լուծի իր առջև դրված խնդիրը: Այն, ինչ մերն է, մերն է, եթե դրանից ավել հակառակորդը ոտնձգություն անի, պետք է իմանա, որ հարված է ստանալու: Եվ այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի, ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականացնի»,- շեշտել է Քոչարյանը։