ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե իր տեղեկություններով ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշել է, թե այդ մասին կարելի է խոսել և բաց աղբյուրներին հետևելով, և ինքն ունի որոշ տեղեկություն։ Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործողություններին, նա նշել է. «ՀՀ քաղաքացիները ունեն ակնկալիքներ մեր ռազմավարական դաշնակցից, մենք ունենք ակնկալիքներ նաև մեր միջազգային գործընկերներից։ Փաստենք, որ թե՛ խաղաղապահ առաքելության և թե՛ միջազգային դատարանի որոշումը փաստացի խնդիրներ է առաջացնում։ Հիմա, եթե երկու գործիք կա, երկուսի արդյունավետությունից էլ մենք այդքան գոհ չենք, գուցե գործիք բանեցնող հայկական կո՞ղմն է մեղավոր։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս ամեն ինչի մեղավորը նստած է Հանարապետության հրապարակում ու փորձում է սլաքներն ուղղել այլ ուղղությմաբ»։