Քաղաքական

«Եթե չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ ԱԳՆ-ն զանգեր աներ». Անդրանիկ Քոչարյան

«Եթե չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ ԱԳՆ-ն զանգեր աներ». Անդրանիկ Քոչարյան

«Ձևակերպումը, թե Մարիա Զախարովան ՀՀ-ից պարզաբանումներ է պահանջում, մի քիչ անհասկանալի է». հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարություններին։

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ-ն առաջ է շարժվում պետական շահերով և ամեն ինչ անում է ԶՈւ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ. «ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ շարունակում է ջերմ բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է այլ երկրների մեր գործընկերների հետ ևս»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձել է Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ապրիլի 11-ին Սյունիքում ռազմական գործողություններն իրենց անմիջական մասնակցությամբ են դադարեցվել. «Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ գուցե ինչ-որ ձևաչափով մասնակցել են, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈւ-ն։ Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ ԱԳՆ-ն զանգեր աներ, խնդիրը լուծման չէր տանելու։ Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական