Ոստիկանները Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին փոխանցել են ՀՀ ԱԱԾ-ին։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Առայժմ նա չի ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ քննություն է իրականացվում ԶՊՄԿ-ում տեղի ունեցած սպանության գործով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցի զինծառայողի մոտ էլ հայնաբերվել է սպանվածի հեռախոսը։ Այս կապակցությամբ ՔԿ-ից մեզ հայտնեցին. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են հեռախոսի հետ կապված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցներ»։
Հիշեցնենք՝ երեկ հայտնաբերվել էր ՀՀ սահման ներխուժած երկրորդ ադրբեջանցին և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։
Հայկ Մագոյան