Քաղաքական

Սադրանքի նպատակը խաղաղ բանակցությունների ջանքերն ի չիք դարձնելն է. ԱԽ քարտուղարը՝ ամերիկացի համանախագահին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին։

«Այսօր ընդունել եմ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակցիս եմ ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար:

Վերահաստատել եմ հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները»,- հայտնել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում: