Քաղաքական

Սահմանապահ զորքերի հրամանատարի՝ աշխատանքից ազատման հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Արման Մարալչյանի ազատմանը։ Նրա խոսքով, ազատման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին։

«Նրա հետ առնչվել եմ որպես հանձնաժողովի նախագահ, ինքը և բարոյական, և մասնագիտական առումով բարձրակարգ սպա է»,-ասել է Քոչարյանը:

Իսկ թե տեղի ունեցածը որքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ՝ Քոչարյանը նշել է, թե ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ, բայց ծառայողական քննությունը պետք է տա պատասխան. «Կարող է և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկումը կապված չէ դրա հետ, կարող է և կապված է: Բայց, ամեն դեպքում, պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Դա քննարկման առարկա չէ»։ 

Նա հորդորել է ազատումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ՝ նշելով, որ դա կարող է նաև պաշտոնների տեղաշարժով պայմանավորված լինել։