Քաղաքական

Ի՞նչ ծրագրեր է նախատեսել Ֆրանսիան Սյունիքում

Մարտի 29-ին երկօրյա այցով Սյունիքում էր Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպի շրջխորհրդի նախագահ Լորան Վոքիենը, ինչպես նաև քաղաքապետեր, շրջանային խորհրդի պաշտոնյաներ, տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ։Այցի ընթացքում քննարկվեցին Սյունիքում իրականացվելիք ծրագրերն ու ներդրումները։

Radar Armenia-ն Սյունիքի մարզպետարանից տեղեկացավ, թե ինչ ծրագրերի ու ներդրումների մասին է խոսքը։

Ըստ մարզպետարանի՝ 2023թ. մարտի 29-ին Սյունիքի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և ֆրանկոֆոնիայի խթանման ոլորտներում: 

«Հետագա համագործակցությունը և իրականացվելիք ծրագրերն ու ներդրումները նախատեսվում են նշված ոլորտներում»,- հայտնել են Սյունիքի մարզպետարանից:

Հայկ Մագոյան