Քաղաքական

«Տեղ գյուղում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե Տեղ գյուղի մոտ ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի։

Ըստ նրա՝ պետք է գնահատվի նաև հայկական կողմի գործողությունները՝ պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով․ «Միևնույն ժամանակ, պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին»։

Սահմանային իրավիճակին քաղաքական գնահատականի առումով Փաշինյանը կարևորեց նախորդ օրը ԵՄ կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991թ. սահմանագիծը։