Քաղաքական

«ՀՀ-ն պետք է տեղեկատվական պատերազմներին հակազդելու ինստիտուցիոնալ գործիքակազմն ուժեղացնի». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի երեկվա ռազմական սադրանքից հետո Բաքվի տարածած տեղեկություններին, թե ՀՀ-ն իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառել. «Ուղերձը հետևյալն է, որ ԵՄ, տեսեք՝ ՀՀ դիտորդներ եք ուղարկել, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ օգտագործում է զինատեսակ, որի հետ կապված բոլորդ ունեք պրոբլեմեր, հնչել են հայտարարություններ, կիրառվել են պատժամիջոցներ»։

Փաշինյանը նշեց, որ 2020թ. փետրվար-մարտ ամիսներին նույն տեղեկատվական աղբյուրները պնդում էին, թե ՀՀ-ի Սու-30 ինքնաթիռներն ուղարկվել են Ուկրաինայի դեմ օգտագործվելու համար։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն պետք է տեղեկատվական պատերազմներին հակազդելու ինստիտուցիոնալ գործիքակազմն ուժեղացնի՝ առանց ժողովրդավարությանը վնասելու. «Երկրները, որոնք այս հարցի երկրորդ հատվածը չունեն, իրենց մոտ սա կես ժամվա լուծելու խնդիր է։ Բայց քանի որ հարցի երկրորդ հատվածը մեզ համար չափազանց կարևոր է, ընդ որում՝ մեզ համար զուտ սենտիմենտի հարց չէ, երկրի անվտանգության ապահովման հարց է, պետք է իրար հետ խորհրդարանի գործընկերներով մտածենք՝ այդ խնդիրները ոնց լուծել»։

Ըստ Փաշինյանի՝ ՊՆ-ն ունի իր մոտեցումը, որն իր համար սկզբունքորեն ընդունելի է. «Խնդիրը, որ դնում եմ ՊՆ առաջ, այն է, որ պետք է դա անել՝ առանց ժողովրդավարությանն ու ժողովրդավարական իմիջին վնասելու»։