Քաղաքական

«Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյանը՝ գերիների խնդրի մասին

«Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյանը՝ գերիների խնդրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների խնդրին, նշել է, թե պետական մարմինների ուշադրության կենտրոնում է այդ հարցը։ Հիշեցնենք՝ գերեվարվածների ծնողները երեկ փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ պրոբլեմը պետք է չլիներ, և եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է․ «Բաքուն բոլոր ատյաններում փորձում է ներկայացնել, իբր Ադրբեջանում գտվող քաղաքացիները ռազմագերի չեն, բայց դա ընդհանրապես մեկնաբանության հարց չի, որովհետև եռակողմ հայտարարության համապատասխան կետում խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլև պատանդների և այլ պահվող անձանց մասին։ Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարական հարթակներում պետք է շարունակվեն հետևողական ջանքերը՝ խնդիրը րոպե առաջ լուծելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական