Քաղաքական

Արարատ Միրզոյանն ու Դերեք Հոգանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Արարատ Միրզոյանն ու Դերեք Հոգանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական