Քաղաքական

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի մերձակայքում զոհված զինծառայողների հիշատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ ներկայացրեց երեկ Սյունիքի Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական սադրանքի մասին․ «ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ։ Վարել են անձնազոհ մարտ՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ։ Հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ։ Ցավոք, հայկական կողմը ևս ունի կորուստներ․ ունենք 4 զոհ և 6 վիրավոր»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ-ում նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի մերձակայքում զոհված զինծառայողների հիշատակը։