Քաղաքական

ԱԺ-ն քննարկում է Արամայիս Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի հարցը

ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը:

Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց թեկնածուին և նրա մասնագիտական գործունեությունը։ 

Արամայիս Փաշինյանը ներկայացրեց, որ մասնագիտությամբ հաշվապահ-աուդիտոր է և ունի մոտ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և տարբեր կազմակերպություններում աշխատել է, որպես գլխավոր հաշվապահ։ 2019թ.-ին ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամի պաշտոնում և երեք տարի զբաղեցրել այն։

«Ակնհայտ է, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից որքան էլ կարևոր լինի աշխատավարձերի բարձրացումը, ոլորտ բարեվարք հանրային ծառայողների ներգրավումը կամ հանցագործողությունների դեպքում պատժի անխուսափելիությունը, անհրաժեշտ է հնարավորինս փակել կոռուպցիոն գայթակղությունների դռները՝ այդպիսով կանխարգելելով հնարավոր կոռուպցիոն երևույթները»,- այս մասին իր ելույթում նշեց Արամայիս Փաշինյանը։