ԱԺ-ն այսօր 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը և բոլորն էլ կողմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ երեկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացնում էր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։
Մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։