Քաղաքական

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։

Կողմերը քննարկեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։