Քաղաքական

Անահիտ Մանասյանը՝ ՀՀ ՄԻՊ

Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։ ԱԺ երեկվա փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, արդյունքում Մանասյանի օգտին կողմ է քվեարկել 69, դեմ՝ 0 պատգամավոր։

Քվեարկությունն անցկացվել էր երեկ, սակայն, սահմանային լարվածությամբ պայմանավորված, երեկոյան նախատեսված արտահերթ նիստը չկայացավ, և արդյունքները ներկայացվեցին այսօր միայն։

Այսպիսով, Անահիտ Մանասյանը ՀՀ վեցերորդ ՄԻՊ–ն է։