Քաղաքական

«Հարված հասցրի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով». Մհեր Սահակյան

«Հարված հասցրի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով». Մհեր Սահակյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը ելույթ ունեցավ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկման ժամանակ։ 

Նա մանրամասներ է հայտնել մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում իր ու պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի կապակցությամբ. «Հարված հասցրի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որից հետո, ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից»,- նշեց նա։ Սահակյանը նշեց, որ բացարձակ համաձայն չէ միջնորդագրում առկա մեղադրանքներին, թե իր արարքներում խուլիգանության հանցակազմ կա. «Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս ընթերցել եք բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ իր արարքներում խուլիգանությունը որպես օբյեկտիվ և սուբյեկտիվ երևույթ բացակայում է. «Գործում առկա ցուցմունքներում և առերեսումների արձանագրություններում հստակ երևում է, որ առաջինը բղավել է Վլադիմիր Վարդանյանը, առաջինը ձեռքը սեղանին խփել է նա, առաջին քայլերը դեպի ինձ բղավելով արել է նա և միայն մեկ հարվածն է, որ առաջինը ես եմ հասցրել անել՝ հաշվի առնելով իշխանական պատգամավորների կողմից բազմիցս դրսևորված ագրեսիվ վարքագիծը»։

Հիշեցնենք, ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական