Քաղաքական

Դատախազը մանրամասնել է, թե ինչ պատիժ է սպասվում ՀՅԴ-ական պատգամավորին

Դատախազը մանրամասնել է, թե ինչ պատիժ է սպասվում ՀՅԴ-ական պատգամավորին

«Ներկայացված են բոլոր անձանց ինչպես ցուցմունքները, այնպես էլ առերես հարցաքննությունների բովանդակությունը»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան դատախազը նշեց, որ սկզբունքային նշանակություն ունի դեպքի վայրի զննությունը, քանի որ սենյակի աթոռների վրա կան արյան հետքեր. «Կարևոր է դեպքի վայրի զննությունը՝ օբյեկտիվորեն հասկանալու համար, թե ով, որտեղ է գտնվել, որովհետև վերբալ ապացույցներում յուրաքանչյուր կողմ պնդում է իր տեսակետը։ Եւ այստեղ կարևոր նշանակություն ունի երրորդ անձի՝ Եղիշե Կիրակոսյանի տված ցուցմունքը»։ Ըստ դատախազի՝ երկու հիմնական օբյեկտիվ ապացույցը դեպքի վայրի զննությունն ու Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքներն են։

Դատախազը նաև մանրամասնել է, թե քրեական օրենսգիրքն ինչ պատիժ է նախատեսում նման դեպքում։ 

Ի պատասխան մեկ այլ պատգամավորի՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, Աննա Վարդապետյանը նշել է, թե քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից. «Տվյալ իրավիճակում ես երկու հանցակազմի մասին եմ խոսում՝ տվյալ դեպքում իդեալական համակցությամբ, այսինքն՝ մեկ արարքի հետևանքով՝ երկու քրեաիրավական հետևանքի առաջացում: Ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել: Կիրառելի են մյուս պատժատեսակները, օրինակ՝ հանրային աշխատանք կամ տուգանք»,-նշեց նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական