Քաղաքական

«Ես շատ այլ անձանց հետ ևս ունեմ մարդկային ազնիվ հարաբերություններ». ՄԻՊ թեկնածուն՝ դատախազի հետ մտերմության մասին

«Եթե թույլ տաք, սա ոչ թե որպես վարժություն անեմ (որովհետև վարժությունը բացառապես մարզվելիս եմ անում), այլ փորձեմ Ձեր հարցին պատասխանել»,- ասել է ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան։

Նա անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ մտերմությանը և, այդ դեպքում, դատախազության գործունեությունը քննադատելու հնարավորությանը. «Ես շատ այլ անձանց հետ ևս ունեմ մարդկային ազնիվ հարաբերություններ, արդեն նշել եմ, որ արդարանալու կարիք չունեմ այդ հարաբերությունների համար, ընդհակառակն, հպարտանում եմ դրանցով։ Ի դեպ, նման հարաբերություններ ունեմ ոչ միայն գլխավոր դատախազի, այլև տարբեր կառույցներում աշխատող, տարբեր ուժեր ներկայացնող անձանց հետ, բայց երբևէ դրանք չեն ազդել իմ մասնագիտական գործունեության վրա։ Այո, ես պատրաստ եմ, եթե ստանձնում եմ պատասխանատվությունը, գնահատականներ հնչեցնել այդ կառույցների գործունեության առնչությամբ»։ 

Մանասյանը նաև նշել է, որ 5 ամիս է՝ զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ գործունեության այլ ոլորտում է եղել։