ՀՀ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ, և վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։
Նրա խոսքով, դա են պահանջում նաև օմբուդսմենին վերաբերելի բոլոր միջազգային չափանիշները. «Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը տարածելու եմ՝ հենց այս գաղափարը նկատի ունենալով։ Անելու եմ առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով»։
Նա կարևորել է հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումը, նշելով, որ դա իր նպատակն է։