Քաղաքական

Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԱԺ

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ։

Հիշեցնենք՝ օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկմանը Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով վնասվածք։

Դեպքի օրը նա ձերբակալվել էր, հարուցվել էր քրեական հետապնդում։

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդությամբ խնդրել է ԱԺ համաձայնությունը՝ Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։