Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացվել է

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացնում է.

«ՀՀ վճռաբեկ դատարանի արագ արձագանքի շնորհիվ վերացվել է Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը։
Համապատասխան որոշումը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ-ին»։

Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել էր Զվարթնոց օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։