Քաղաքական

ԱԽ քարտուղարը քննարկել է հայ-ամերիկյան ներդրումներին առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը քննարկել է հայ-ամերիկյան ներդրումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

«Քննարկել ենք երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:

Ընդգծել ենք հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը»,- տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական