Քաղաքական

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու առաջարկին։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը, որի հիման վրա պետք է լինի դիտորդական առաքելությունը, մշակման փուլում է. «Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը։ Երբ ՀՀ-ն գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումները և ցանկությունները, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել տեղակայման մասին»։

Անդրադառնալով Եմ դիտորդներին, Խանդանյանը նշեց, որ նրանք արձանագրում են Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները. «Դա իրենց հիմնական գործառույթն է: Այդ առաքելության երկամսյա գործունեությունը բարձր գնահատելով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՄ-ին, որ ավելի երկար առաքելություն ուղարկվի Հայաստան: Սա շատ կարեւոր է, շատ արդյունավետ է եւ լրացուցիչ երաշխիք է մեր անվտնգության համար: Իհարկե, չեմ փորձում գերագնահատել առաքելության հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ այն քաղաքացիական առաքելություն է»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական