Քաղաքական

Պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում. նախարարը՝ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպի մասին

Պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում. նախարարը՝ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական քաղաքացու միջև օրերս Կասկադում տեղի ունեցած միջադեպին։

Նախարարի խոսքով, նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի, և պետք է անել հնարավորը, որ այդպիսի դեպքեր առաջիկայում չկրկնվեն։ 

«Ես այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և մեր վերաբերմունքի հարցով։ Կարծում եմ` այստեղ մեծ անելիք ունենք, և առաջին հերթին դա ընկալում եմ իբրև անելիք»,– ասել է Անդրեասյանը՝ հավելելով,- «Կարծում եմ` պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական