ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացահայտվել է հարկերից խուսափելու նոր սխեմա։
«Հարկային ոլորտում շատ լուրջ, խորքային պրոբլեներ կան։ Վերջես մեր իրավապահ համակարգի գործունեության արդյունքում՝ ՊԵԿ, ՔԿ, ԱԱԾ, գլխավոր դատախազություն, մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ ինֆորմացիա կտա», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, չմանրամասնեց,թե որ բացահայտման մասին է խոսքը։
Նա հայտարարեց, որ հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չունենա։