Քաղաքական

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը չեն սիրում այս երկիրն ու ժողովրդին». Արթուր Հովհաննիսյան

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը չեն սիրում այս երկիրն ու ժողովրդին». Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, թե նիստի ընթացքում հնչել է խայտառակ արտահայտություն։ 

Նրա խոսքով՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից գործուղված պատգամավորների առաջադրած թեկնածուն ժողովրդի արած հեղափոխությունն անվանել է ադրբեջանա-թուրքական գործընթաց․ «Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ից հետո էլի կային արկածախնդիրներ, որոնք իրենց թույլ էին տալիս նման արտահայտություններ։ Եվ այստեղ շատ կարևոր է մի շեշտադրում, տիկին Թովմասյան, որ Դուք, որպես հանձնաժողովի նախագահ, սահմանափակվեցիք անատամ կոչերով, որոնք չեն զսպել ձեր կողմից առաջադրված թեկնածուին, և նա շարունակել է անվանարկել հայ ժողովրդին, դեռ մի բան էլ՝ փորձել արդարանալ։ Այսինքն, Դուք չեք կարողացել այս նիստի ընթացքում մի քանի դրվագով ապահովել նիստի բնականոն ընթացքը, ինչի համար ՔՊ խմբակցությունն ընտրել է Ձեզ»,- նկատեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ առանձ իրենց ձայների՝ Թովմասյանը չէր կարող հանձնաժողովի նախագահ լինել։

ՔՊ խմբակցությանը քարտուղարը Թովմասյանին ասաց, որ եթե չի զսպում ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին, նշանակում է՝ կիսում է նրա ասածների քաղաքական պատասխանատվությունը․ «Այս երևույթը խոսում է նրա մասին, որ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը, որոնք ներկայացված են ԱԺ-ում, այդ թվում և Դուք՝ տիկին Թովմասյան, չեք սիրում այս երկիրը և ժողովրդին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական