Քաղաքական

Քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ

Քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ

Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 4-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինին և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը վերաբերող հարցեր։  

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վճարային հարթակների հասանելիության ապահովմանը «PayPal» ծառայություններ, վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական