Քաղաքական

Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է. Ալեն Սիմոնյան

Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Կասկադում իրեն «դավաճան» անվանած քաղաքացու հետ օրերս տեղի ունեցած միջադեպին։

«Որեւէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի. երկրորդ, Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի եւ ՀՀ-ում ազատ զբաղվում է իր գործունեությամբ»,- ասել է նա՝ հավելելով,- «Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին եւ հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որեւէ մեկը որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում ընտրված իշխանություններին: Մնացած մեկնաբանությունները։ Կա օրենսդրական մեկնաբանություն, այդ առումով որեւէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խթփել, չի ջարդել, որեւէ հետապնդում չկա:

Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական