Քաղաքական

«ՄԻՊ-ի կերպարը չեմ տեսնում հասարակական-քաղաքական գործչի կերպարի համատեքստում». Անահիտ Մանասյան

«ՄԻՊ-ի կերպարը չեմ տեսնում հասարակական-քաղաքական գործչի կերպարի համատեքստում». Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը ներկայացնում է ՄԻՊ-ի պաշտոնում ընտրվելու պարագայում իր աշխատանքի տեսլականը։ Մանասյանը նշեց, որ իր ելույթը կառուցելու է ընդդիմություն-իշխանություն դիսկուրսից դուրս և խոսելու է բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի մասին։

Անահիտ Մանասյանն իր ելույթում հատուկ ուշադրության արժանացրեց Արցախի հետ կապված մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը, որոնք, ըստ ելույթ ունեցողի, ամենաբարձր ու առանցքային կետում են գտնվում․ «Սա առաջնահերթ, կարևորագույն խնդիր է։ Մենք բոլորս, համատեղ ուժերով, պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Մանասյանը՝ հավելելով, որ իր ընտրվելու պարագայում աշխատելու է այդ հարցերի շուրջ. «ՄԻՊ-ի կերպարը չեմ տեսնում հասարակական-քաղաքական գործչի կերպարի համատեքստում։ Չեմ տեսնում իշխանական-ընդդիմադիր գործչի համատեքստում։ Սա այն պաշտոնն է, որը զբաղեցնող անձը պետք է պատրաստ լինի ստանձնել այն բարձր պատասխանատվությունը, որն իրականում շատ բարձր բարեվարքության չափանիշներ է ենթադրում»,- նկատեց ՔՊ ՄԻՊ թեկնածուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական