Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մանասյանի օգտին քվեարկեցին ՔՊ-ական պատգամավորները։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի օգտին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր՝ հանձնաժողովի նախագահ, «ՊՈՒ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում է Ղազարյանի թեկնածությունը, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին։
Նրա թեկնածությունն արդեն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: