Քաղաքական

Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը

Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ հանձնաժողովում կրքերը լարվել էին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նրան նույնիսկ ծաղրածու անվանեց։

Այնուհետև ելույթում Ղազարյանը քննադատական և վիրավորական խոսքեր էր հնչեցնում իշխանությունների հասցեին։ Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց դուրս գալ, հնարավորություն տալ, որ Ղազարյանն իր ելույթն ավարտի, որից հետո կվերադառնան դահլիճ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական