ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի նախագահին հարցրեց, թե ուր է ընդդիմությունը, երբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել ՄԻՊ-ի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանին. «Եթե նման իրավիճակ է, ես թեկնածուի փոխարեն շատ արագ կհեռանայի»,- ասաց նա։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ ընդդիմությունը տեղում է, և եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կեսը այստեղ է, չի նշանակում, որ դա լավ բանի նշան է։
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ-ի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորների և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև:
Էդգար Ղազարյանն իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն անվանեց «հանցավոր ռեժիմ»։ Իշխանության ներկայացուցիչներն էլ կոչ արեցին հանձնաժողովի նախագահին՝ ապահովել նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ղազարյանը շարունակեց նույնաբովանդակ ելույթը՝ ՔՊ-ականների վարքագիծը որակելով «խուլիգանական»։ Այս ամենը պատճառ դարձավ վիճաբանության։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Դուրս հրավիրեք այս մարդուն։ Ծաղրածու եք հրավիրել, ծաղրածու եք բերել ԱԺ...»։ Արթուր Հովհաննիսյանը նաև նշեց. «Ընդդիմադիրները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ԱԺ ուղարկելով այս ծաղրածուին»։
Մանրամասները՝ տեսանյութում։