Քաղաքական

«Մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք». Սաղաթելյան

«Մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք». Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է երեկ փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ականի մասնակցությամբ միջադեպին։ Սաղաթելյանը հայտարարել է. «Իրենք՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը, պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, հեռավոր գյուղերում կամ սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել»։ 

Լրագրողի դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու փաստին, ասել է, թե դրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու, Սաղաթելյանն արձագանքեց.

«Երեկվա հոխորտալուց հետո, հավանաբար, Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։

Իրենց բոլոր հակազդեցությունները՝ նման դեպքերին պատասխանել բռնություններով, ինչպես երեկ տեղի ունեցավ, և ինչպես ոչ օրինաչափ կերպով կալանքի տակ էր գտնվում Մհեր Սահակյանը, ունենալու են հակառակ ազդեցություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական